Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տնտեսությունը մահանում է

Տնտեսությունը  մահանում է
08.09.2015 | 00:25

Հայաստանի տնտեսական վիճակն անկումային է: Անգամ պաշտոնական տվյալներն են հուսահատեցնող. կառավարության ղեկավարը վերջերս հայտարարեց, թե ներմուծումը շուրջ 40 տոկոսով նվազել է: Այնինչ իրականությունն ավելի տխուր պատկեր է ներկայացնում: Մեր տեղեկություններով, տրանսպորտային շատ ընկերություններ վերջին կես տարում փակվել են կամ դրա շեմին են: Այդ ընկերությունների ներկայացուցիչները նշում են, թե առաջ շինանյութ բերում էին «ֆուրերով, կոնտեյներներով», հիմա ընդամենը «պալետներով», այլ խոսքով, ներմուծումը սրընթաց գահավիժում է:
Սովորաբար տրանսպորտային ընկերությունները, բացառությամբ մի քանիսի, միջին բիզնեսի «դասին» են պատկանում: Ստացվում է` Հայաստանում մահանում է ոչ միայն փոքր, այլև միջին բիզնեսը: Չկա ներմուծում, արտահանումն էլ «մի կարգին օրի չի», ավելին, մարդիկ չեն էլ ցանկանում բիզնեսով զբաղվել: Փաստորեն, տնտեսությունը ճահճում է, և դուրս քաշելու ոչ մի իրական քայլ չի արվում:
Երկրում մնացել են միայն մի քանի խոշոր ընկերություններ, որոնք էլ իրենց ձեռքում են կենտրոնացրել ներմուծող ու արտահանող «պալետները»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ